հեքիաթային շքերք
- JUNE` 1, 2
- time` 19:30
- place` Yerevan city
- հունիսի` 1, 2
- ժամը` 19:30
- վայրը` քաղաք Երևան
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հունիսի 1-ին և 2-ին՝ ժամը 19:30-ին, կմեկնարկի հեքիաթային շքերթը Երևանի
Ազատության հրապարակից դեպի Մեսրոպ Մաշտոցի պողոտա։
Հեքիաթների կախարդական աշխարհի բնակիչները և հայկանա թագավորությունները
կներկայանան իրենց ցնցող շքերթային բեմադրություններով՝ մայրաքաղաք Երևանի բնակիչների,
մարզերից և սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների, նաև օտարերկրացիների առջև։
ՈՂՋ ՇՔԵՐԹԸ ԲԵՄԱԴՐՎԱԾ ՇՈՈՒ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ Է`
կենդանի կերպարների, դերասանների մասնակցությամբ, երաժշտական և
պարային խմբերի բեմադրություններով:
Շքերթը բաղկացած է տարբեր շարժական տաղավարներից, որոնք քարշակ մեքենաների
վրա կառուցված, գունագեղ դեկորներով հավաքված բեմեր են` հագեցած լուսային և
ձայնային սարքավորումներով:
Հեքիաթների և մուլտֆիլմերի սիրված հերոսները կներկայանան հենց այդպիսի
շարժական տաղավարների վրա` բեմական գրոտեսկային հագուստներով,
մոգական դեկորներով և օրիգինալ երաժշտական պարային կատարումներով։
Շարժական տաղավարներն իրար հաջորդող դանդաղ շարասյուներով կանցնեն
Մաշտոցի պողոտայով, կանգ կառնեն բոլոր խաչմերուկներում, կցուցադրեն բեմական
փոքրիկ էտյուդներ և կհասնեն Շահումյան հրապարակ, որտեղ կմիանանմեծ
համերգային ներկայացմանը:
Հեքիաթները ԵՎ գլխավոր հերոսները
Հեքիաթային կերպարները, կենդանություն կառնեն ու թատերական շքերթով կանցնեն Երևանյան
փողոցներով, ուրախություն և հրճվանք կպարգևեն ամենատարբեր տարիքի մարդկանց։
Հեքիաթների ու մուլտֆիլմերի սիրված հերոսներին կմիանան հայկական թագավորությունները՝
համապատասխան ժամանակաշրջանի հանդերձանքով, թագավորության դրոշներով,
ուղեկցող զինվոր-դրոշակակիրներով։
Ներկաները ևս մեկ անգամ կծանոթանան ազգային խորհրդանիշներին՝ որպես ազգի գոյության,
սերունդների դաստիարակության կարևոր պայման։
ՄԻՋՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Մեծամասշտաբ այս միջոցառման նպատակն է նաև 21-րդ
դարի հայ երեխաներին ևս մեկ անգամ ուղեկցել հեքիաթների աշխարհ,
որպեսզի գերադասեն մեր` հայկական իմաստուն հեքիաթները,
գնահատեն դրանց բարի ու կենսախինդ հերոսներին`
այլ հերոսների երկրպագելու փոխարեն։
Այդ նպատակով շքերթի բոլոր մասնակիցները պետք է փայլեն
ու շողան ժամանակակից, գրավիչ և շքեղ կոստյումներով,
բայց՝ ազգային խորհրդանշական գաղափարախոսությամբ:
Այդ օրը Երևանի կենտրոնում կլինի իրական հեքիաթ`
նախատեսված գրավելու ինչպես երեխաների,
այնպես էլ մեծահասակների երևակայությունը::
Հեքիաթների կղզի նկարագիր
Շահումյան հրապարակի հարակից տարածքում տեղադրվելու է
համերգային մեծ բեմական տաղավար:
Տաղավարը բաղկացած կլինի 10 առանձին փոքր հարթակներից`
իբրև պատվանդաններ, որոնք նախատեսված են մասնակից հեքիաթների համար:
Ամբողջ բեմական մասը կառուցված կլինի մեծ և փոքր հեքիաթային
գրքերի թեմատիկ դեկորներով և հագեցած կլինի
համերգային լուսային, ձայնային սարքավորումներով, մեծ LED էկրաններով: