ՆՊԱՏԱԿ

Մեծամասշտաբ այս միջոցառման նպատակն է նաև 21-րդ դարի հայ երեխաներին ևս մեկ անգամ ուղեկցել հեքիաթների աշխարհ, որպեսզի գերադասեն մեր` հայկական իմաստուն հեքիաթները, գնահատեն դրանց բարի ու կենսախինդ հերոսներին` այլ հերոսների երկրպագելու փոխարեն։

Այդ նպատակով շքերթի բոլոր մասնակիցները պետք է փայլեն ու շողան ժամանակակից, գրավիչ և շքեղ կոստյումներով, բայց՝ ազգային խորհրդանշական գաղափարախոսությամբ:

Այդ օրը Երևանի կենտրոնում կլինի իրական հեքիաթ`նախատեսված գրավելու ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների երևակայությունը::

ՀԵՔԻԱԹՆԵՐ

հեքիաթային շքերք

ՀԵՔԻԱԹԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Այն ավելին է, քան գեղեցիկ մի պատմություն։

Հեքիաթներն ապրում են մեր մտքերում, անտեսանելի շղթաներով բոլորիս կապում իրենց կախարդական աշխարհի հետ, դաստիարակում ու շատերի համար դառնում ստեղծագործական մտքի անսպառ աղբյուր, հայրենասիրության հարազատ մի կանչ։

Բազմապիսի թատերական ներկայացումների, մուլտէկրանավորումների նման, այս միջոցառումը ևս անդրադարձ է ազգային ինքնության խորհրդանշան դարձած մեր հեքիաթներին, դրանց անմոռանալի ու շատ սիրելի հերոսներին։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ